ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նանե Ասատրյանին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում վերականգնելու մասին:
«Հիմք ընդունելով Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/9814/05/21 վարչական գործով վճիռը և ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով`
Նանե Ասատրյանին 2023 թվականի դեկտեմբերի 6-ից վերականգնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում:
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ հրապարակումից հետո անհապաղ սույն որոշման մասին պատշաճ կարգով իրազեկել Նանե Ասատրյանին»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Ասատրյանին ազատել էին 2021-ի հունիսին, երբ նա հղիության 6-րդ ամսում էր և 20 օրից պետք է անցներ ֆիզարձակուրդի։