Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. Նիկոլական «արդարադատության» դռները բաց են միայն ընդդիմադիր կամ հակաիշխանական հայացքներ ունեցող մարդկանց համար

Դեկտեմբեր 06,2023 16:13

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլն այսօր խորհրդարանի ամբիոնից ասել է «2019թ. փակել ենք դատարանների դռները, որ բացենք արդարադատության դռները»: Պետք է խոստովանեմ, որ ինչպես միշտ, շատ ունիկալ խոստովանություն է, տիպիկ «կռուտիտ» (ըստ երևանյան բարբառի):

Չգիտես ինչու, 2018թ.-ից առ այսօր նիկոլական «արդարադատության» դռները բաց են միայն ընդդիմադիր կամ հակաիշխանական հայացքներ ունեցող մարդկանց համար: Նաև նրանց համար, ովքեր հայրենիք պաշտպանել գիտեն, պետության շահերի համար բարձրաձայն խոսել գիտեն, ովքեր նաև երբեմն ոչ այնքան հաճելի հայտարարություններ են անում: Այս մարդկանց՝ արդարադատությունն անմիջապես գտնում է: Իսկ դավադիր կրոնն ընդունածների նկատմամբ, ինչ էլ, որ անեն (բռնության կոչերից մինչև թքել)՝ արդարադատությունը խիստ անտարբեր է:

Հանուն արդարության պետք է հիմիկվանից ասել, որ եթե հանկարծ Նիկոլի կառուցած այժմեական արդարադատությունը, հաջորդ իշխանությունների ժամանակ էլ նույն սկզբունքով գործի, ապա բողոքներ պետք է, որ չլինեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031