ՌԴ-ն Մոսկվայում և երրորդ երկրներում բազմակողմ միջոցառումների շրջանակում հանդիպումների հրավերներ է ուղարկել Երևան և Բաքու, ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բաքուն միշտ հաստատել է իր պատրաստակամությունը, ցավոք, նույնը չի կարելի ասել հայ գործընկերների մասին։ Միգուցե Հայաստանի իշխանությունների խորհրդականները Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Փարիզից կարողանան ավելի հետաքրքիր և լավ բան առաջարկել, բայց պետք է նայել անցյալի փորձին։ Բոլորն արդեն տեսել են, թե ինչի հանգեցրին Պրահայի և Բրյուսելի հավաքները»,- նշել է Զախարովան։