Երևանում այսօր կեսօրից հետո, դեկտեմբերի 7-ի և 10-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։
Դեկտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
⬛️ Մարզերում այսօր կեսօրից հետո, դեկտեմբերի 7-ի գիշերը, 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Դեկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը և 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 10-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 8-10 աստիճանով, դեկտեմբերի 7-ի ցերեկը՝ նույնքան կբարձրանա։
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն