ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:
Հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանը շնորհավորել է հյուրին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա զարգացման և ընդլայնման գործում:
ՄՊՀ նախագահը բարձր է գնահատել ԵՄ ֆինանսավորմամբ մրցակցության պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում արձանագրված ձեռքբերումները՝ առանձնահատուկ շեշտադրելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) մրցակցության ոլորտին առնչվող լայնածավալ բարեփոխումները, մասնավորապես իրականացված օրենսդրական փոփոխությունները:
Կողմերն անդրադարձել են նաև նոր մեկնարկող տեխնիկական աջակցության ծրագրին, որն ուղղված է լինելու սպառողների շահերի պաշտպանության մի շարք առաջնային կարևորություն ունեցող հարցերի լուծմանը:
Կարդացեք նաև
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով