Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով երկու վրաերթ` Երևանում. նախաձեռնվել են քրեական վարույթներ

Դեկտեմբեր 06,2023 12:53

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

2023 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, գրեթե միաժամանակ, մահվան ելքով երկու վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքում։

Մաշտոցի պողոտայի 20/4 հասցեի դիմացի հատվածում Երևան քաղաքի 28-ամյա բնակչի կողմից վարած «Porshe» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներ` հարազատներ 38-ամյա և 59-ամյա երկու կանանց և 4-ամյա մի երեխայի։

Վրաերթի հետևանքով 38-ամյա կինը տեղում մահացել է, իսկ մյուս երկու անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տարածքում առկա տեսանկարահանող սարքերի պարունակությունը:

Բուժհաստատություն տեղափոխված կնոջ և երեխայի վիճակը, նախնական տվյալներով խ, գնահատվում է ծանր։

Գրեթե նույն պահին մեկ այլ վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 2/3 հասցեի դիմացի հատվածում։ Կոտայքի մարզի բնակչի կողմից վարած աղբահանության «Камаз» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60 տարեկան հետիոտն կնոջ, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Այս դեպքի առթիվ ևս ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն, պարզվում են հանգամանքները։

Քրեական վարույթներով երկու վրաերթերի հետևանքով մահացած երկու կանայք, ինչպես նաև առաջին դեպքով վնասվածքներ ստացած կինն ու երեխան ճանաչվել են տուժող։ Նշանակվել են դիակների դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։

Քննությամբ պարզվում են դեպքերի հանգամանքները՝ նաև երթևեկության մասնակիցների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031