Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք՝ արդարադատության դռները բացելու համար, բայց դրանք դեռ լիարժեք բացված չեն»․ Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 06,2023 11:56

«Խորը խնդիրներ ունենք դատական համակարգում, երբեմն տպավորություն է, թե դատավարությունները կարող են տեւել հավերժ։ Կան իրավաբաններ, ովքեր սա գնահատում են որպես դատական իրավունքների չարաշահում։ Ու քանի որ ձգձգումները տեղի են ունենում հիմնականում ամբաստանյալների նախաձեռնությամբ, մեկ այլ խումբ իրավաբաններ էլ ասում են, թե դա մարդու իրավունքների իրացման հարց է, եւ այստեղ սահմանափակումներ դնելը բացասական կազդի մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Բայց մյուս կողմից հարց է ծագում՝ տուժողները մարդի՞կ չեն, նրանց շահերն ու իրավունքներն ովքե՞ր պիտի պաշտպանեն»,- այս մասին այսօր  ԱԺ նիստում 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձավ 20219 թվականին դատարանները շրջափակելու իր նախաձեռնությանը։ «Եվ որպես մի մարդու, ով 20219 թվականին նախաձեռնել է դատարանների մուտքերը շրջափակելու ակցիան, սա դառը արձանագրում է ինձ համար։ Այն ժամանակ շատերը փորձում էին տեղի ունեցած ակցիան ներկայացնել որպես արդարադատությանը խոչընդոտելու փորձ։ Իրականում մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք՝ արդարադատության դռները բացելու համար։ Բայց պիտի արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռեւս լիարժեք բացված չեն, բավարար չափով բացված չեն»,- նշեց Փաշինյանը։

Ի՞նչ է պետք անել, հարցին անդրադառնալով Փաշինյանն ասաց, որ իր համոզմունքը շարունակում է լինել այն, որ պետք է իրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ «Մենք պետք է կենդանի պահենք արդարության եւ արդարադատության հանրային պահանջը, ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ անսասան պետք է պահենք մեր հավատը դատական անկախ համակարգ ունենալու իդեալի նկատմամբ։ Դատական համակարգում պետք է ընտրվեն միայն այն թեկնածուները, ովքեր հավատում են արդարությանն ու արդարադատությանը, անկախ դատական համակարգին եւ ունեն բարեվարքության պատշաճ աստիճան»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031