Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Հակոբյան. Այլազգիներն ավելի հեշտ են ՀՀ-ում աշխատանք գտնում, քան արցախցիները. «Հրապարակ»

Դեկտեմբեր 06,2023 11:26

Հարցազրույց Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի հետ

Արցախի մշակույթի գործիչները, դասախոսներն ինչպիսի՞ խնդիրներ ունեն, նրանք է՞լ ունեն աշխատանք գտնելու խնդիրներ։

– Երեք շաբաթ առաջ խոսել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որպեսզի հանդիպում կազմակերպեի Արցախի մշակութային գործիչների, դասախոսների հետ՝ նպատակ ունենալով խնդրել, որ այս մարդկանց ապահովեն աշխատանքով, սակայն նախարարը պատասխանել էր, որ այսօր իր օրակարգում պետական բյուջեի քննարկման հարցերն են, եւ ինքը ժամանակ չունի հանդիպումների։ Փորձեցի մի որոշ ժամանակ անց կրկին զանգահարել նախարարին, հասկանալու համար՝ կարո՞ղ է գոնե հիմա ընդունել մեզ, բայց զանգերս մնացին անպատասխան։ Արցախի մշակույթի գործիչները, դասախոսները, նախկին պաշտոնյաներն այսօր այստեղ պահակ են աշխատում, տաքսի են վարում, բանվորություն են անում՝ օրվա հացի խնդիր լուծելու եւ ամսվա վերջում բնակվարձի գումարը գտնելու համար, քանի որ շատ-շատ թանկ են այստեղ բնակարանները։ Դասախոսների դեպքում շատ չնչին է թիվը, ում հաջողվել է աշխատանք գտնել համալսարաններում։ Մեզ այստեղ վերաբերվում են ասես 3-րդ, 4-րդ սորտի մարդկանց, այլազգի մարդիկ ավելի հեշտ են աշխատանք գտնում այստեղ, թեկուզ սպասարկման ոլորտում։

Դուք անձամբ աշխատանքի համար ինչոր տեղ դիմե՞լ եք կամ աշխատանքի առաջարկ ստացե՞լ եք։ 

– Դիմել եմ՝ ոչ մի պատասխան չեմ ստացել եւ ոչ էլ աշխատանքի առաջարկ եմ ստացել։ Պատրաստ եմ ցանկացած քննություն, վերապատրաստում անցնել եւ վստահ եմ, որ կանցնեմ, բայց մինչ այս պահը ոչ մի առաջարկ չեմ ստացել, առաջարկներս էլ անպատասխան են մնացել։

Կարեն ՔԵՐԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031