Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդությունը ներկայացրել էր երեկ, դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Հիշեցնենք նաեւ, որ Մամիկոն Ասլանյանը Վանաձորը ղեկավարում էր 2016 թվականից, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նա կալանավորվեց 2021-ի դեկտեմբերի 16-ին՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ։ Նրա գլխավորած դաշինքը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ