Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդ նախկինների օրոք էր, որ եթե մեկի եղբորը դատավոր էին նշանակում, ուրեմն իշխանության չարաշահում էր կամ կոռուպցիա: Իսկ հիմա դա օրենքով-բանով տեղի ունեցող նշանակում է. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 06,2023 11:16

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի եղբայրը՝ Դավիթ Սարգսյանը, որը նախկինում քրեական հետապնդման է ենթարկվել, և քրեական վարույթը կարճվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, նշանակվել է Արարատի մարզի դատավոր։

«Եթե մենք ուսումնասիրենք 5, 10, 20 տարի առաջ, թե փեսաներ, հարսներ, աղջիկներ, ամուսիններ են դարձել դատավորներ, համեմատության մեջ ինչքան են անկախ մարդիկ, որոնք կրթություն են ստացել, եկել ու դարձել են դատավոր։ Այժմ եզակի դեպքերում կարող են լինել մարդիկ, որոնք կարող են ազգակցական կապեր ունենալ այլ մարդկանց հետ»։

Ամոթ լրագրողներին, որ նման սադրիչ հարցեր են տալիս: Քիչ է մնում նախարարին հիշեցնեն, որ Տրդատ Սարգսյանն ինքն է քրեական պատմության մեջ եղել, երբ Եղեգնաձորում ԶՈւ փոխգնդապետը դաժան ծեծի էր ենթարկվել ու 4 տարի կոմայում գտնվելուց հետո մահացել:

Հիմա նորանշանակ դատավորն ի՞նչ մեղավոր է, որ Տրդատ Սարգսյանի եղբայրն է: Պարզ չի՞, որ դա բացառապես զուգադիպություն է: Էդ նախկինների օրոք էր, որ նման նշանակումները զուգադիպություն չէինեթե մեկի եղբորը դատավոր էին նշանակում, ուրեմն դա իշխանության չարաշահում էր կամ կոռուպցիա: Իսկ հիմա դա օրենքովբանով տեղի ունեցող նշանակում է, եթե նույնիսկ դատավոր նշանակվողը ազդեցիկ եղբայր ունի կամ քրեական կասկածելի անցյալ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031