Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վաշինգտոնը շարունակում է համագործակցել Բաքվի հետ՝ կոչ անելով ձգտել Երևանի հետ կայուն խաղաղության․ Միլլեր

Դեկտեմբեր 06,2023 11:04

«Ազատություն». Եթե Վաշինգտոնը պարզապես դադարեցնի իր դիվանագիտական բոլոր հարաբերությունները Ադրբեջանի հետ, դա կհակասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին, լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պարզաբանելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի այցը Բաքու։

Ջեյմս Օ’Բրայենն այսօր այցելում է Բաքու։ Նա կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու օրակարգով։

«Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե որտեղ կան մտահոգություններ: Մեզ անհանգստացրել են վերջին շրջանում լրագրողներին կալանավորելու միտումները։ Մենք շարունակում ենք կոչ անել նրանց՝ հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչի մասին ես խոսել եմ այս ամբիոնից անցյալում», – հայտարարել է Միլլերը միևնույն ժամանակ ընդգծելով՝ Վաշինգտոնը նաև շարունակում է համագործակցել Բաքվի հետ՝ կոչ անելով նրանց ձգտել կայուն խաղաղության Երևանի հետ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031