Ազգային ժողովը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրեց Նունե Հախվերդյանին եւ Հասմիկ Հակոբյանին։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այս պաշտոնի համար առաջադրել էր Հասմիկ Հակոբյանի եւ Նունե Հախվերդյանի թեկնածությունները։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 69-ը։ Հասմիկ Հակոբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68, դեմ՝ 1 պատգամավոր։
Նունե Հախվերդյանի թեկնածությանը եւս կողմ է քվեարկել 68 պատգամավոր։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ