Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում կառուցապատման բում է, իսկ երկրաշարժից տուժած ընտանիքներից դեռ ոչ բոլորն են բնակարանով ապահովված. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 06,2023 10:12

Ըստ անշարժ գույքի ոլորտի մասնագետների, կանխատեսվում է հաջորդ տարի, այն է, որ 2024 թվականից անշարժ գույքի ոլորտում կոլապս է սկսվելու, քանի որ բնակարանաշինության պահանջարկը եւ սպառումը քչանալու է։ Հայաստան վերջին շրջանում եկած ռուսների մեծ մասը, որոնց աշխատանքով էլ պայմանավորված է ՀՀ տնտեսական աճի մի մասը, արդեն լքել է Հայաստանը։

Ըստ մեր աղբյուրների՝ կառուցապատողները հենց նրանց եւ Հայաստան եկած մշտական բնակություն հաստատած քաղաքացիների վրա հույս դնելով են կառուցել բարձրահարկ շենքեր, «դաունթաուններ» եւ նոր թաղամասեր՝ ամեն ինչ հողին հավասարեցնելով, սակայն սպառումը քիչ-քիչ կրճատվում է։ Այս խնդիրը փորձեցինք հասկանալ տնտեսագետ եւ փոքր ու միջին բիզնեսի իրավապաշտպան Սամսոն Գրիգորյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան կանխատեսելի է, բայց բացարձակ այդպես չի կարող լինել. «Նման պահանջարկի դեպքում ոչ թե վաճառքի կանգ է սպասվում, այլ գների անկում։

Առաջարկ կա, գինը ցածր է, պահանջարկ կա, բարձրանում է։ Ասեմ ավելին՝ եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումից հետո, հնարավոր է, վաճառքը քչանա»:

Դեկտեմբերի 7-ին կլրանա Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը. Երեւանում կառուցապատման բում է, իսկ երկրաշարժից տուժած ընտանիքներից դեռ ոչ բոլորն են բնակարանով ապահովված։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031