Անդրադառնալով ընդդիմության այն մեղադրանքներին, որ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը խաբեությամբ է տիրացել ընտրողների ձայներին (խոստացել է Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը և այլն), Ալեն Սիմոնյանը տարակուսել է՝ «բայց դուք ընդհանրապես ի՞նչ գործ ունեք մեր ընտրողների հետ»։
Թարգմանաբար սա նշանակում է հետևյալը․ «մենք՝ մեր ընտրողները, խաբել ենք՝ լավ ենք արել, ձեր ի՞նչ գործն է, կարող էիք՝ դո՛ւք խաբեիք»։
Սա իսկապես ցինիզմի գագաթնակետն է, որովհետև ընտրողների մի մասին խաբելու շնորհիվ Նիկոլ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և երկիրը հասցրել այնպիսի նոր աղետների, որոնց հետևանքներն իրենց մաշկի վրա զգում են բոլորը։ Եթե միայն նրա կողմից խաբվածները տուժեին՝ ուրիշ բան, բայց բոլո՛րս ենք տուժել։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում