Երևանում լույս է տեսել հույն տնտեսագետ, քաղաքական գործիչ, 2015 թվականին Հունաստանի Ֆինանսների նախարար Յանիս Վարուֆաքիսի «Խոսք աղջկաս հետ՝ տնտեսության մասին» գիրքը հայերենով։ Գիրքը կապիտալիզմի համառոտ պատմությունն է, որը հրատարակվել է 2013 թվականին և թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով․ հայերենի է թարգմանվել այս տարի, իրանաբնակ բժիշկ Ռուբիկ Սարդարյանի միջոցով։ Գիրքը հրատարակվել է Երևանում՝ «Էդիթ պրինտ» հրատարակչականում, իրանահայ Մեհրաբյան ընտանիքի մեկենասությամբ։
Դոկտ․ Ռ․ Սարդարյանը Երևանի պետական բժշկական համալսարանի և Հնդկաստանի «Փունա» համալսարանի շրջանավարտ է․ Իրանում զբաղվում է բժշկությամբ, ճանաչված հասարակական գործիչ է, եկեղեցական թեմի պատգամավորական ժողովի՝ Իրանահայ Բժիշկների միության վարչության և՝ «Հայ ձախ ֆորումի» անդամ։ Գրքի թարգմանիչը համագործակցում է Հայաստանի սոցիալիստական գաղափարներ ունեցող ուժերի հետ և կարծում է իր թարգմանած գիրքը «Կարող է օգտակար լինել բոլոր նրանց համար, ովքեր ջանում են ունենալ արդար, մարդկային և դեմոկրատական տնտեսական ու հասարակական համակարգ մեր հայրենիքում»։
Գրքի երևանյան շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ երեքշաբթի, Հայաստանի վետերանների միության դահլիճում։ Գայանե Աբգարյանի հանդիսավորությամբ ելույթ ունեցան ՀՀ առաջադիմական կոմունիստական կուսակցության քարտուղար Վազգեն Սաֆարյանը, ՀՀ արհմիությունների կազմակերպության փոխնախագահ Գեղամ Գալստյանը, Տիգրան Դավուդյանը և գրքի թարգմանիչ Ռուբիկ Սարդարյանը։
Տիգրան Դավուդյան
Կարդացեք նաև