Լրահոս
Օրվա լրահոսը

Սա հստակ ռազմավարություն է, Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդուրժել ՏԻՄ ընտրություն, համայնք, որտեղ ինքը չի վերհասկում իրավիճակը. Սաղիյան

Դեկտեմբեր 05,2023 21:55

«Այս արատավոր ավանդույթը չի սկսվել, իհարկե, պարոն Ասլանյանից, նա իշխանության կողմից միակ զոհը չէ, իշխանությունն ուզուրպացնելու գործընթացին: Սա հստակ ռազմավարություն է, որը տեսել ենք մի շարք համայնքներում ու դեռ կտեսնենք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդուրժել ՏԻՄ ընտրություն, համայնք, որտեղ ինքը չի վերահսկում իրավիճակը: Նույնը ունեցանք Անի համայնքում, ինչու է դա կարեւոր, որովհետեւ այդ համայնքում է գտնվում Մարգարա անցակետը, Նիկոլ Փաշինյանի համար ճակատագրական կարեւոր է, որ ինքը վերահսկի այդտեղ իրավիճակը: Դրա համար տապալվեց նախորդ ընտրությունները, գնացին նոր ընտրությունների, հաղթեց ՔՊ թեկնածուն: Ակնհայտ է, որ մարդկանց հետ աշխատանքներ էին տարվել, երկրորդ ընտրություններն ունենան այլ արդյունք: Հիմա այն խուլիգանությունը, որը տեղի ունեցավ Ալավերդիում, մենք պետք է հասկանանք՝ ինչին է ուղղված սա: Սա ուղղված է նաեւ բոլոր հաջորդ ընտրություններում առաջադրվող ընդդիմադիր թեկնածուներին՝ սպառնալու համար, որ նրանք հասկանան, եթե չհնազանդվեն օրվա իշխանություններին, հետեւանքը լինելու է սա: Սա ուղիղ սպառնալիք է ինչպես նաեւ բոլոր նրանց, որոնք վերջերս ընտրվել են, բայց փորձում են չհնազանդվել օրվա իշխանություններին »,- Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստների» կուսակցության փոխնախագահ Նատալյա Սաղիյանը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքով Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ալավերդի խոշորացված համայնքում պարտություն էր կրել, ինչի հետ մինչ օրս չեն համակերպվում։ Ալավերդու 27 ավագանու անդամներից 14-ը «Ապրելու երկրի» համայնքապետին անվստահություն հայտնելու օրակարգով արդեն երկրորդ անգամ են ներկայանում: Այսօր նույնպես անվստահություն են հայտնել:

Սաղիյանի խոսքով, հենց այս հարցերից էլ սկսվում են քաղաքական հետապնդումները, մարդկանց հետապնդում են իրենց քաղաքական դիրքորոշման համար, իսկ ինչու են հենց կոռուպցիոն մեղադրանքի վրա կանգ առնում, որովհետեւ նման գործերով մեղադրանքները հիմնված են հիմնականում վկաների ցուցմունքների հիման վրա, իսկ վկաների վրա շատ հեշտ է ճնշում գործադրել:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը Վանաձորը ղեկավարում էր 2016 թվականից, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նա կալանավորվեց 2021–ի դեկտեմբերի 16-ին՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ։ Նրա գլխավորած դաշինքը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031