Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարող է ներառվել լիտվացի զինվորականների համար արգելված երկրների ցուցակում

Դեկտեմբեր 05,2023 22:40

«Ազատություն». Լիտվայի Սեյմը օրենսդրական նախաձեռնություն է քննարկում, որով առաջարկվում է արգելել Լիտվայի բանակի զինվորականներին մեկնել ոչ բարեկամ երկրներ։ Թվարկված երկրների ցանկում նաև Հայաստանն է։

Ըստ LRT-ի (Լիտվական ազգային ռադիո և հեռուստատեսություն), արգելված երկրների ցանկում կարող են ներառվել Ռուսաստանը և նրա կողմից բռնակցված Ղրիմը, Բելառուսը, ինչպես նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Վրաստանը, ինքնահռչակ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հանրապետությունները։

Ըստ Լիտվայի ռազմական գերատեսչության՝ արգելքը պայմանավորված է ազգային անվտանգության շահերով։ Առաջարկվում է արգելքը սահմանել արդեն 2024 թվականի հունվարից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031