ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ դեկտեմբերի 4-ին 73 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, սցենարիստ Սուրեն Բաբայանը:
Հայ կինոյի պատմության մեջ Սուրեն Բաբայանն ուներ իր ուրույն ձեռագիրը, առանձնահատուկ էր իր գաղափարական ասելիքով և պատկերային մտածողությամբ:
Սուրեն Բաբայանը նկարահանել է «Չեզոք իրավիճակ» (1978 թ.), «Արարման ութերորդ օրը» (1980 թ., Ֆ. Գորենշտեյնի հետ, Տրիեստի միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալ՝ 1982 թ.), «Սիրամարգի ճիչը» (1982 թ., Միքայել Դովլաթյանի հետ), «Ֆրունզե Դովլաթյան» (1986 թ., Միքայել Դովլաթյանի հետ), «Տասներեքերորդ առաքյալը» (1987 թ., Ռիգայի միջազգային կինոփառատոնի «Բալթիկայի աստղ» մրցանակ՝ 1988 թվական), «Դեմքով դեպի պատը» (1989 թ., Միքայել Դովլաթյանի և Գ. Նիկոլաևի հետ), «Արյուն» (1990 թ., Գ. Նիկոլաևի հետ), «P.S.» (1993 թ.), «Գյումրի-ռեվյու» (1996 թ.), «Խենթ հրեշտակը» (2000 թ., Ա. Հովսեփյանի հետ), «Ժանո» (2004 թ.), «Մի նայիր հայելուն» (2009 թ.) կինոնկարները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում վարպետի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և ողջ կինոհանրությանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ