Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպան չնկատեց, թե ինչ է կատարվում: Մենք բարոյական պարտք ունենք Հայաստանի նկատմամբ». Իտալիայի Սենատի անդամ

Դեկտեմբեր 05,2023 18:08

Իտալիայի Սենատի անդամ Ռոբերտո Մենիայի ելույթը Սենատում

Մենք բարոյական պարտք ունենք Հայաստանի նկատմամբ. Մեկ դար և ավելի հնարավոր չէր խոսել հայերի բնաջնջման մասին։ Հնարավոր չէր ասել, որ իրականացնողը Օսմանյան կայսրությունն էր։ Այսօր ավելին է տեղի ունեցել, ինչ-որ բան տեղի ունեցավ Հայաստանի սահմաններին, որի առնչությամբ օրինակ Ֆրանսիայի խորհրդարանն ու պետական հաստատությունները ուժեղ հայտարարություն են արել։ Ինչպես գիտեք, կար մի շրջան, որը կոչվում էր Արցախ՝ Լեռնային Ղարաբաղ՝ բնակեցված հիմնականում միայն հայերով։ Այնտեղ ապրում էր 120.000 հայ։ Այս պահին այդ 120.000-ը՝ անցյալ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված գործողության արդյունքում, այլևս գոյություն չունի: Ի՞նչ է նշանակում, որ այլևս գոյություն չունի: Գործնականում մեկ տարի է, ինչ իրականացվում էր մի գործողություն, որը մենք ձևացնում էինք, թե չենք տեսնում, անուշադիր Եվրոպան էր ձևացնում, թե չի տեսնում։
Ես հաճախ եմ հարցնում, թե ինչ է մնացել այս Եվրոպայից։

Այս քրիստոնյա Եվրոպան կամ այն, ինչ մնացել է նրանից, չնկատեց, թե ինչ է կատարվում: Ադրբեջանը պաշարման մեջ պահեց Լեռնային Ղարաբաղի հայերին, ինքնահռչակ փոքրիկ մի հանրապետություն, այո, որ ծնվել է 89-ից հետո, երբ Խորհրդային Միությունը լուծարվեց, բայց դա հայերով բնակեցված տարածք էր։ Հատկապես տարածք է, որտեղ խոսում են քարերը, որտեղ խոսում են ժայռի մեջ փորված վանքերը, խոսում են քրիստոնեական խաչերը, որոնք այս օրերին ավերվում են։

Կարող եմ ձեզ ասել, որ տեղահանվածների ընդհանուր թիվը հոկտեմբերի 22-ից 30-ը պաշտոնապես գրանցվել է 101.848 մարդ, ոտքով արտագաղթ, որը հաճախ տևել է 40 ժամ՝ անցնելու համար մոտ 80 կիլոմետր, որի ընթացքում մահացել է 64 տարեց և երեխա։ Կան խոշտանգվածներ, կան կալանավորներ, բայց հատկապես հարձակման է ենթարկվել և այս օրերին ենթարկվում է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը։ Ընթացքի մեջ է ապահայկականացման գործընթաց, որը ենթադրում է հայերենով բոլոր գրությունների հեռացում, բոլոր խաչերի վերացում զանգակատան գագաթներից և ժայռերից, փոխարինելով դրոշների, երկաթե բռունցքների տեղադրմամբ։ Ոչնչացվել է Ստեփանակերտի վերևում գտնվող մեծ լուսավոր խաչը: Փոխվում են բոլոր հայկական անունները։

Ինչո՞ւ եմ ձեզ ասում այս ամենը: Ես վտարված բնակչության զավակ եմ և լիովին զորակցում եմ վտարվածներին։ Այնպես չէ, որ ես չեմ հասկանում, թե ինչպես է աշխատում քաղաքականությունը, այնպես չէ, որ ես չեմ գիտակցում, որ մենք տնտեսական և այլ շահեր ունենք։ Մենք շահեր ունեինք, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ինչ-որ բան տեղի ունեցավ, և մենք իրավացիորեն ընտրեցինք թույլ կողմը, այն կողմը, որը ընտրում է ժողովրդավարություն։ Ստիպված եղանք վերափոխել գազի հասանելիությունը, հետևաբար, բնական է, որ շատ բան եմ հասկանում: Բայց կարծում եմ, որ ազատության, արդարության, համերաշխության հանձնառություն պետք է լինի նրանց հանդեպ, ովքեր ճնշվում են, ովքեր սպանվում են, նրանց նկատմամբ, ում նկատմամբ իրական ագրեսիա կա։ Կովկասյան այդ փոքր քրիստոնյա երկրի հանդեպ, որի պատմության հազարամյա խորհրդանիշները ջնջվում են՝ ես ասում եմ, որ մենք պետք է ունենանք համերաշխության հանձնառություն, արդարության և ազատության հանձնառություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031