Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը երեւակայական զրույց ներկայացրեց «Ռոսիա 24»-ի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ՝ շարունակելով նույն ոճը, ինչ նախորդ հայտարարությունների ժամին էր:
Նա ասաց. «Նիկոլն ասում է՝ հավատացնում եմ, որ ես չեմ ասել, թե Իսկանդերը 10%-ով է կրակում, ձեզ սխալ են թարգմանել: Խաղաղապահները հիանալի իրականացնում են իրենց առաքելությունը, ես չեմ ասել, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչել Հայաստանի սահմանները, ես չէի կարող ասել, որ փող եմ տվել ու ՌԴ-ն զենք չի տվել: Ես չեմ ասել՝ ՌԴ-ն խոչընդոտ է, ռազմաբազայի մասին ընդհանրապես չեմ խոսել: Ռուսական ալիքները ես ո՞նց կարող եմ փակել, չե՞ք հիշում, որ երբ եկա, ասեցի՝ մենք «պառադ» նայել շատ ենք սիրում, բա էդ «պառադները» ռուսական ալիքներով ենք նայում: Ռուսական գրքերը հաստատ կբաժանենք, հենց նոր իմացա, որ չենք բաժանել: Ես հո չե՞մ ասել, որ Լարսը դուք եք փակել, ասել եմ՝ ձյուն է եկել, փակվել է: Ես ո՞նց կարող եմ մոռանալ ձեր արտահայտությունը, որ я не предатель…»:
Այսպես ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Աննա Մկրտչյանը հավելեց. «Ռոսիա 24»-ի երեւակայական պատասխանը. «Давай, Никол, иди гуляй»:
Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ելույթից հետո փորձեց արձագանքել, Աննա Մկրտչյանն ասաց՝ «ձենդ կտրի»:
Կարդացեք նաև
«Առաջարկում եմ ձեզ ձենը կտրել ու նստել»,- ասաց Արշակյանը՝ հորդորելով այլեւս ՀՀ վարչապետին «Նիկոլ» չասել. «Դիմեք պարոն վարչապետով, կամ պարոն Փաշինյանով եւ այլեւս չդիմեք անունով: Հաջորդ անգամ ես ձեզ զգուշացնում եմ, որ ձեր ելույթը եւ ցանկացած պատգամավորի ելույթը կընդհատվի, եթե նման գործելաոճով հանդես գաք: Ես չեմ հանդուրժի ձեր անհարգալից պահվածքը այստեղ: Խորհուրդ եմ տալիս գնալ եւ խորը մտածել իմ ասածների վերաբերյալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ