«Ազատություն». Ադրբեջանցի իրավապաշտպանները կարծես ձգտում են չխառնվել հայերի դեմ դատավարություններին: Այս մասին գրում է BBC-ն Ադրբեջանում հայերի դեմ դատավարություններին նվիրված հրապարակման մեջ:
Ադրբեջանցի իրավապաշտպան Էլդար Զեյնալովը, մասնավորապես, ասել է, թե այդ ձերբակալվածների նկատմամբ իր վերաբերմունքը «չեզոք-հեռացված» է:
«Իրավապաշտպանի՝ տեղեկատվություն ստանալը միայն այն ժամանակ իմաստ ունի, երբ այն կարելի է օգտագործել քննադատության, պաշտպանության արշավի համար, սակայն այդ հայերի հատուկ կարգավիճակը դա անհնարին է դարձնում», – հայտարարել է Զեյնալովը:
«Հատուկ կարգավիճակ» ասելով Զեյնալովը նկատի ունի նրանց, ում մեղադրում են հենց ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների մեջ, նշում է BBC-ն:
Ադրբեջանցի իրավապաշտպաններին, Էլդար Զեյնալովի պնդմամբ, հայերին պաշտպանել խանգարում է բուն գործընթացի քաղաքականացված լինելը:
Կարդացեք նաև
Արման Հովհաննիսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: