Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Նունե Հախվերդյանի թեկնածության հարցը քննարկվեց ԱԺ-ում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց, թե թեկնածուն ինչպե՞ս է վերաբերվում ռուսական հեռուստաալիքների հեռարձակմանը:
Նա պատասխանեց, որ երբ պետությունը սահմանում է կանոններ իր հանրային մուլտիպլեքսում, հարց է առաջանում՝ հանուն ինչի՞, հետեւաբար այդ նույն հարցը առաջանում է՝ հանուն ինչի՞ են այլ պետության ալիքներ հանրային մուլտիպլեքսում. «Որովհետեւ այդպես եղել է մի՞շտ, դա թույլ փաստարկ է: Տուրբուլենտ տարածաշրջանում ենք գտնվում եւ ազգային անվտանգության հարցերը կոնկրետանում են՝ լեզվից սկսած՝ ուղերձներից վերջացրած: ՀՌՀ-ն պետք է կարողանա հիմնավորել, թե ինչու է պետք պահել այլ պետության ալիքներ իր մուլտիպլեքսում: Ի վերջո, եթե նայենք, ինչ-որ չափման միավորներ եթե կան՝ խոսքի ազատության, քաղաքական ճնշումների, ապա Հայաստանը ավելի բարենպաստ դիրքերում է գտնվում, քան այն պետությունը, որի եթերը մենք անհատույց կիսում ենք, իմա՞ստը»:
Խոսելով քաղաքական հայացքների մասին՝ նա ասաց, որ բոլորին էլ համակրում է, կոնստանտ չի կարող լինել այսպես ասած միշտ «ընկեր». «Ես 20 տարի է՝ գրում եմ, իմ ազգանունը շատ ավելի թանկ է, քան քաղաքական որեւէ առաջարկ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ