«Ազատություն». Ռուս սենատորները պարբերաբար շփվում են իրենց հայ գործընկերների հետ թե՛ ուղիղ, թե՛ տեսակապով, թե՛ դեսպանատան միջոցով, հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը։
«ՌԻԱ Նովոստի»-ի ճշտող հարցին՝ արդյոք կա՞ն խոսակցություններ խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր սառեցման մասին, ռուս սենատորը պատասխանել է․ «Մենք այդ մասին չենք խոսում և չենք մտածում։ Մենք մտածում ենք այն մասին, որպեսզի մեր հարաբերությունները լինեն հագեցած իրական բովանդակությամբ և լինեն ակտիվ»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: