Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու նիստին, որն ընդդիմադիր ավագանիները գնահատում են ապօրինի, ներկա էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Երբ համայնքապետ Արկադի Թամազյանն իր կուսակիցների եւ աջակիցների հետ մուտք գործեց նիստերի դահլիճ, տհաճ լեզվակռիվ ծավալվեց համայնքապետի եւ պատգամավորի միջեւ։
Համայնքապետը լրագրողներին հորդորեց ֆիքսել ապօրինությունները եւ ամոթանք տվեց նիստի մասնակիցներին։ Այդ ժամանակ Արեն Մկրտչյանը նրան անվանեց անգրագետ, «չմո» ու շարունակեց․ «Դավայ, դուրս արի ստեղից այ տղա», ինչին Արկադի Թամազյանը հակադարձեց․ «Սրիկա , քո պահվածքի համար պատասխան ես տալու ժողովրդի առաջ։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ