Քիչ առաջ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մեղավոր ճանաչեց «ԱրԱր» հիմնադրամի նախագահ Ավետիք Չալաբյանին։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը: Այսօրվա նիստում հնչեցին պաշտպանական կողմի ճառերը:
Հիշեցնենք, նաեւ որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար. նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալեյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալեյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալեյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։
Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն Aravot.am ի հետ զրույցում ասաց, որ նման որոշումն իրենց համար սպասելի էր և իրենք բողոքարկելու են այն։ Պաշտպանները դատավճիռը դեռ չեն ստացել` դիրքորոշում կհայտնեն ստանալուց և մանրամասներին ծանոթանալուց հետո։
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 8-ին` ուրբաթ օրը նշանակված նիստում դատարանը կհստակեցնի, թե այս որոշման արդյունքում ի՞նչ պատիժ է սպասվում Ավետիք Չալաբյանին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ