Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնության համար դա լինելու է թանկացում. Դավիթ Խաժակյան

Դեկտեմբեր 05,2023 17:26

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանում է հրապարակածս տեղեկությունը, նշելով, որ ոչ թե ավտոբուսների ուղեվարձի արժեքն է պատրաստվում թանկացնել, այլ առաջիկայում սահմանվելու է միասնական տոմսի սակագինը։

Նախ «Երևանն ընտրում է» բանավեճի ընթացքում քաղաքապետ Ավինյանը ինձ հետ բանավեճի դրվագում, հստակ ասաց, որ մինչև այս տարվա վերջ միասնական տոմսային համակարգը ամբողջապես կներդրվի։ Այս տարվա ավարտին մնացել է 26 օր, ուստի ակնկալում եմ, որ ուշացումներ չեն լինի։

Մյուս կողմից, դա գործող ուղեվարձի թանկացում է, թե նոր տոմսային համակարգի սակագնի՝ 150 դրամի սահմանում, քաղաքացու համար տարբերություն գրեթե չկա։ Տարբերությունը կլինի միայն այն մարդկանց համար, ովքեր օգտվում են մեկից ավել երթուղիներից, մնացածի՝ մեծամասնության համար դա լինելու է պարզ թանկացում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031