Ադրբեջանցի ռազմական փորձագետ Թելման Գասիմովը տեսանյութ է տարածել, որ գաղտնի եղել է Երևանում և տեսանկարահանումներ իրականացրել՝ նշելով, թե այցելել է այն վայրեր, որտեղ ծնվել է ու մեծացել՝ Կոմիտասի փողոց, Շիրվանզադեի անվան դպրոցի մոտ գտնվող շենքերից մեկը։
«Ես դա արեցի, եղա այնտեղ 35 տարի հետո: Կարելի է ասել, որ ես առաջին ծիծեռնակը դարձա խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մեր ծրագրի իրականացման: Ես վերադարձա իմ «հայրենիքը»»,- ադրբեջանական Minval.az-ին պատմել է նա՝ նշելով, որ տեղի բնակիչներից ոչ ոք չի իմացել իր այցի մասին։
«Երևանցի Թելմանը», որը Ֆեյսբուքում հանդես էր գալիս Иреван Агрыдаг անվան տակ, Լաչինի միջանցքը փակող ակտիվիստների շարքում էր:
Կարդացեք նաև
Նա լուսանկար ունի նաև 2004 թվականին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և հետո Ադրբեջանում հերոսացված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հետ: