Խորհրդարանում այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողները ԲԴԽ նախագահից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է անվտանգության աշխատակիցներով եկել ԱԺ։ Ի պատասխան՝ Կարեն Անդրեասյանն ասաց, որ պետությունն է օրենքով որոշում, թե որ պաշտոնյային է տրվում պետական պահպանություն։
«Ես, ի դժբախտություն կամ իր ուրախություն ինձ եւ ձեզ, զբաղեցնում եմ այնպիսի պաշտոն, որին նախատեսվում է ունենալ պետական պահպանություն եւ այդ պետական պահպանությունից չեմ հրաժարվել, որովհետեւ այնպիսի աշխատանք ենք անում, որ կարող է առաջացնել որոշակի խնդիրներ եւ հանուն մեր խորհրդանշական աթոռի, ստիպված ենք նաեւ ինչ-որ բեռ կրել։ Եթե ձեզ թվում է՝ անվտանգության ուղեկցումը դա մեծ հաճույք է, դա այդպես չէ», -ասաց Անդրեասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ