Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդի համայնքի բնակիչներ․ «Կյանքում առաջին անգամ արդար ընտրություն է եղել, էն էլ էս տականքները չեն թողնում, որ էս մարդն աշխատի»

Դեկտեմբեր 05,2023 16:31

Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու եւ իշխանության ներկայացուցիչ Դավիթ Ղումաշյանին համայնքապետ ընտրելու առիթով համայնքապետարանի շենքի առջեւ հավաքված քաղաքացիներն իրենց դժգոհությունն էին արտահայտում տեղի ունեցածի համար։

«Իրանք ո՞վ են, որ առանց համայնքապետի նիստ կայացնեն։ Կյանքում առաջին անգամ արդար ընտրություն է եղել։ Էն էլ էս տականքները չեն թողնում, որ էս մարդն աշխատի։ Էս մի տարի է՝ նստել են շնչի վրա։ Դուք հասկանո՞ւմ եք։ Սա ի՞նչ օրենք է։ Արեն Մկրտչյանը հինգ տարի պատգամավոր է եղել, ի՞նչ է արել Ալավերդու համար։ Զախարովին էլ կուտ են տվել, որ կնստեցնեն Ալավերդու հիվանդանոցի տնօրեն։ Զոռի ուժով ուզում են ուրիշին բերեն նստեցնեն։ Չեն կարող։ Սա արդար ընտրություն է։ Պե՞տք է, նորից կընտրենք։ Պետք է Թամազյանը լինի»։

«Ալավերդու համայնքը, բոլորս միաձայն ուզում ենք, որ մեր ղեկավար լինի Արկադի Թամազյանը։ Մենք մինչեւ վերջ պետք է գնանք։ Որ Նիկոլին մի բան են ասում, ասում է՝ ժողովուրդը մեզ ընտրել է։ Հիմա Արկադի Թամազյանին ընտրել է ժողովուրդը»։

«Ես հին ալավերդցի եմ՝ քաղաքի հոգսերով ապրող։ Սա իմ, իմ ապուպապերի քրտինքով ստեղծված քաղաքն է, սա Արեն Մկրտչյանի քաղաքը չի։ Ուշի ուշով միշտ հետեւել եմ ընտրություններին, բավականին ակտիվ քաղաքացի եմ, այսպես կոչված՝ հպարտ քաղաքացի։ Երբ խոշորացումից հետո ընտրություն պիտի լիներ, «Անկյուն+3»-ում հրավիրված էին չորս թեկնածուներ, երբ եկավ այն պահը, որ պետք է ներկայացնեն իրենց կենսագրությունը, այնտեղ մարդիկ էին նստած, որոնք ունեին կրթություն, վաստակ, աշխատանքային փորձ։ Հերթը հասավ Արեն Մկրտչյանին, հերթապահ ժպիտը դեմքին ասաց՝ շնորհակալություն եմ հայտնում ժողովրդին, որ 2018 թվականին ձայնը տվեցիք ինձ եւ ուղարկեցիք Ազգային ժողով։ Ինքը այդ ժամանակ նույնիսկ չէր հասկացել, որ մինչեւ 2018 թվականը իր գոյությունը հայտնի էր միայն իր ծնողներին եւ մի երկու հարեւանի։ Իսկ որ հայտնվեց պատգամավորական աթոռին, միայն Նիկոլ Փաշինյանի անվան դեմը «պտիչկա» դնելու հետեւանք էր, դա իր վաստակը չէր։

Երկրորդ։ Անցած հինգ տարիների ընթացքում ականատես ենք եղել ՔՊ-ականների՝ ղեկավարությամբ ամբողջ երկրի ավերմանը։ Բոլորը փաստերով կա, նկարահանումներով կա։ Իսկ ինչ վերաբերում է Արեն Մկրտչյանին, բառեր չեմ գտնում նկարագրելու։ Իսկ խոստումները, որ տալիս էին, չի կատարվել ոչ մի բան, բոլորը մնացել են օդապարիկի մեջ։

Անկախության տարիներին Ալավերդին ունեցել է քաղաքապետեր։ Եվ բոլորին եթե գումարես իրար, չեն արել Արկադի Թամազյանի ղեկավարման շրջանի մի տոկոսը»,- ասում են քաղաքի բնակիչները։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031