Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը՝ Մնացական Մարտիրոսյանին դատավոր նշանակելու մասին․ «ԲԴԽ-ն ոչ միաձայն է քվեարկել․ ԲԴԽ ամեն անդամ իր խղճով ու քվեարկությամբ է առաջնորդվում»

Դեկտեմբեր 05,2023 16:16

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Մնացական Մարտիրոսյանին դատավոր նշանակելու գործընթացին։

Լրագրողի դիտարկմանը, որ շատ օրինակներ են բերում, որ ՄԻԵԴ որոշումներ կան, ըստ որի՝ եթե դատավորը սխալվել է, այդ դեպքերը պետք է ուսումնասիրվեն, իսկ օրինակ Մնացական Մարտիրոսյանը նորից նշանակվել է դատավոր, Անդրեասյանը հիշեցրեց, որ արդարադատության նախարար եղած ժամանակ այդ վարույթը տարել է ԲԴԽ, սակայն այն չի բավարարվել․«Հետաձգվեց այնքան, որ հետո արդեն չքննարկվեց իմ տարած վարույթը։ Ես չեմ կարող գնահատել մյուս դատավորների գործունեությունը։ Դա դատավորի վարքականոնից է բխում։ Ես չեմ կարող նախկին ԲԴԽ անդամների գործունեությանը գնահատական տալ։ ԲԴԽ-ն կարճել է իմ տարած վարույթը։ Ինչ վերաբերում է հետագայում նրա դատավոր ընտրվելուն, ապա նա ունեցել է այնքան իրավունք, նրա անունը եղել է թեկնածուների ցուցակում, դատական դեպարտամենտն է ընտրում թեկնածուներին։ Մարտիրոսյանը ունեցել է համապատասխանություն օրենքով սահմանված կարգով։ ԲԴԽ-ն դարձյալ ոչ միաձայն քվեարկել է, եւ ԲԴԽ ամեն անդամ իր խղճով ու քվեարկությամբ է առաջնորդվում։ Թե ով, ինչպես է քվեարկում, դա գաղտնիք է։ Քվեարկությունից հետո ես իրավասու չեմ բացատրել, թե ով ինչպես է քվեարկել կամ ընտրվել»։

Արդյոք Մնացական Մարտիրոսյանը նախկինում քաղաքական որոշումներ կայացրել է, այս հարցին ի պատասխան էլ Անդրեասյանն ասաց՝ լինելով ԲԴԽ անդամ, կրում եմ դատավորի էթիկայի վարքականոնի պատասխանատվությունը․ «Իրավունք չունեմ մեկ այլ դատավորի վճիռներին գնահատական տալ։ Չեմ կարող պատասխանել, որովհետեւ ոչ թե որ չգիտեմ, այլ՝ իրավունք չունեմ»։

Արդյոք Մնացական Մարտիրոսյանը նպաստում է արդար դատաքննությանը, այս հարցին ի պատասխան էլ ԲԴԽ նախագահն ասաց՝ բոլոր այն դատավորները, որոնք գործում են դատական համակարգում, քանի դեռ չեն ենթարկվել պատասխանատվության կամ չեն հեռացվել, պետք է ապրիորի ընկալվեն որպես ՀՀ անունից արդարացի վճիռ կայացնողներ․ «Ես այլ մեկնաբանություն չեմ տա։ Եթե լինեի քաղաքական գործիչ, կարող է մտնեի քննարկումների կամ շահարկումների դաշտ, բայց իմ պաշտոնը թույլ չի տալիս»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031