Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունի ավելցուկային քաշ, 12,6%-ը` ճարպակալում

Դեկտեմբեր 05,2023 16:04

Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունի ավելցուկային քաշ, իսկ 12,6%-ը` ճարպակալում:

Հետազոտությունները վկայում են, որ քաղցր ըմպելիքների չարաշահումը ուղիղ կապ ունի երեխաների ավելցուկային քաշի և ճարպակալման հետ:

Այս երեխաները առողջական լուրջ խնդիրների առաջացման ավելի մեծ ռիսկ են ունենում, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, արյան բարձր ճնշման, ասթմայի և շնչառական այլ խնդիրների, քնի խանգարումների և լյարդի հիվանդությունների զարգացման առումով:

⚠️Նրանք կարող են նաև ունենալ հոգեբանական ազդեցություններ, ինչպիսիք են` ցածր ինքնագնահատականը, դեպրեսիան և սոցիալական մեկուսացումը:

Ապացուցված է, որ քաղցր ըմպելիքների ընդունման նվազեցմամբ բարելավվում է երեխաների առողջությունը:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031