Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու Սյունիքում հաստատված մեր հայրենակիցները շարունակում են մնալ մարզային իշխանության հոգածության ներքո։
Մեր մարզում հաստատված՝ 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին վերջին շաբաթներին կենցաղային էլեկտրատեխնիկա էր հատկացվում։
Մինչ այդ մարզպետի աշխատակազմի մասնագետներն այցելել էին բոլոր այս ընտանիքներին ու կարիքների գնահատում կատարել։ Այս գնահատումը հաշվի առնելով էլ՝ նրանք ըստ անհրաժեշտության ստացել են սառնարան, լվացքի մեքենա, ջեռոց, գազօջախ, էլեկտրական տաքացուցիչ, ջրատաքացուցիչ, հեռուստացույց։
Անցած շաբաթներին աջակցություն է տրամադրվել Կապանում՝ 15, Մեղրիում՝ 5 Գորիսում՝ 10, Տեղում՝ 3 բազմազավակ ընտանիքի։
Կարդացեք նաև
Այս շաբաթ օժանդակությունը հասել է Սիսիանի 14 ընտանիքի։
Տեխնիկայի տրամադրումը մարզպետի աշխատակազմը եկող շաբաթ կշարունակի Տաթև (6 ընտանիք) համայնքում։
Սյունիքի մարզպետի աշխատակազմ