Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունգարիայի հայ համայնքի օգնությունը փոխանցվել է բռնի տեղահանված 30-40 ընտանիքի, որոնք ունեն անչափահաս երեխաներ

Դեկտեմբեր 05,2023 13:40

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ, պատգամավոր Նիկողոս Հակոբյանին և Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին։
Նիկողոս Հակոբյանի և նրա գործընկերների Հայաստան այցի հիմնական նպատակը Հունգարիայի հայ համայնքի կողմից հավաքված օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին փոխանցելն էր։ Դրամական օգնությունը փոխանցվել է Արմավիրի, Արարատի, Լոռու մարզերում՝ ընդհանուր առմամբ 30-40 ընտանիքի, որոնք ունեն անչափահաս երեխաներ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-հունգարական առևտրատնտեսական հարաբերությունների հնարավոր ակտիվացմանը։

Նիկողոս Հակոբյանը կարևորել է նաև Հայաստանում Հունգարիայի առևտրի պալատի կասեցված գործունեության վերսկսումը, որը հնարավորություն կտա Հայաստանից Հունգարիա արտահանել տարբեր ապրանքատեսակներ։

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031