Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեղա քեզ». Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արծվիկ Մինասյանի ելույթին

Դեկտեմբեր 05,2023 13:22

Այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հորդորեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին աշխատակազմին հանձնարարել, որ այլեւս չհանդգնի խմբագրել ու ցենզուրայի ենթարկել իրենց գրածը. «Վերջերս, երբ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովից երկու պատգամավոր էր եկել, հանդիպում ունեցանք նրանց հետ, ես ինքս մամուլի հաղորդագրություն գրեցի, որ այնտեղ խոսել ենք Արցախի Հանրապետության մասին, բայց աշխատակազմը Արցախի Հանրապետություն բառը փոխել էր, դարձել էր ԼՂ: Խնդրում եմ ձեր հանձնարարականը, որ մեր կողմից ներկայացված ռելիզի մեջ վերադարձվի Արցախի Հանրապետություն բառը: Դա եղել էր նաեւ Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Խնդրում եմ այլեւս նման պարսավելի վարքագիծ չցուցաբերել»:

Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ Արցախի Հանրապետությունը հայտարարություն է արել լուծարման մասին, իսկ ինչ վերաբերում է ԱԺ-ի անունից արվող հայտարարություններին, Ազգային ժողովը պարտավոր է հետեւել օրենքի տառին:

RA National Assembly session took place

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ իր ելույթում ՔՊ-ին ասաց. «Մենք ամեն օր տեսնում ենք թե՛ ԱԺ նիստերը նախագահողների վարքագծից եւ թե՛ նաեւ հանձնաժողովներում պահվածքներից, թե ոնց եք դուք խոսքի իրավունքը սահմանափակում, չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնում եւ այլն»: Ալեն Սիմոնյանը եւ արձագանքեց. «Մեղա քեզ»:

RA National Assembly session took place

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ իր ելույթում ասաց, որ եթե «Հայաքվեի» նախագիծը միասնականության մասին էր, միավորելու էր, այդ նախագիծն ընդունելու դեպքում ընդդիմադիրները կմիավորվեի՞ն ՔՊ-ի հետ, որովհետեւ միայն այդ դեպքում քաղաքագիտական հիմնավորում կլիներ, հակառակ դեպքում դա բառային աճպարարություն է. «Դուք ում հնարավոր է` խարույկի վրա մի քանի անգամ վառել եք, եթե հնարավորություն ունենաք` իրական կյանքում կվառեք, հետեւաբար միասնականության մասին խոսք չի կարող լինել: Միասնականության մասին ձեր աղակալած պերճախոսությունն այլեւս ադեկվատ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031