ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման և «կասպյան հնգյակում» համագործակցությանը վերաբերող հարցեր, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի կայքից:
Տարածաշրջանային «3+3» հարթակը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) արդեն ձևավորվում է և գնալով ավելի խոստումնալից է դառնում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները սկսելիս։
«Իլհամ Ալիևի «3+3» նախաձեռնությունը, այսպես կոչված, «3+3» տարածաշրջանային հարթակն արդեն ձևավորվում է։ Սա նույնպես խոստումնալից ձևաչափ է։ Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականները այս ուղղությամբ հետագա քայլերի մասին»,- ասել է Լավրովը Բայրամովին։
Կարդացեք նաև