Ալավերդի խոշորացված համայնքում ՔՊ-ի նախաձեռնած՝ համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նիստի ժամին չսպասելով, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները մետաղական լինգով կոտրելով կողպեքը՝ բացեցին խորհրդակցությունների դահլիճի դուռը։
Սակայն դրանից հետո նրանք չթողեցին ներս մտնել ոչ դեռեւս գործող համայնքապետին, ոչ նրա կուսակից ավագանիներին, ոչ էլ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին։ Ավելին, խորհրդակցությունների դահլիճի մուտքը արգելափակած կարմիր բերետավորների եւ ավագանիների ու տեղում գտնվող մարդկանց միջեւ անընդհատ քաշքշոցներ էին սկսվում։
Արկադի Թամազյանը ոստիկաններին փորձում էր հասկացնել, որ ինքը գործող համայնքապետն է եւ իրավունք ունի մտնել դահլիճ, սակայն ոստիկանները անդրդվելի էին։ Իսկ երբ քպականների ուղեկցությամբ պիտի ներս տարվեր, ըստ երեւույթին քվեարկության համար նախատեսված արկղը, ոստիկանները ուժի գործադրմամբ դռան առջեւից հեռացրին Մեսրոպ Առաքելյանին։
Արդյունքը եղավ այն, որ Արկադի Թամազյանը եւ նրա թիմակիցներն ու աջակից ավագանիները հեռացան՝ որոշելով չմասնակցել ավագանու նիստին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ