Չունենալով ապացույցներ, ինձ փորձում են մեղսագրել արարք, որը բնության մեջ գոյություն չունի. դատարանում՝ դատական նիստի ընդմիջման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանն` անդրադառնալով «Ագրարային համալսարանի ուսանողների» գործին։
Հիշեցնենք, Ավետիք Չալաբյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա նյութական շահագրգռությամբ իբր փորձել է Ագրարային համալսարանի ուսանողներին ներգրավել քաղաքական գործընթացներին, մասնավորաբար, մասնակից դարձնել «Դիմադրության» շարժմանը։
Այսօր դատարանում Ավետիք Չալաբյանի պաշտպանները ներկայացրեցին պաշտպանական ճառը։ Չալաբյանի գնահատմամբ` իր պաշտպանները գերպրոֆեսիոնալ աշխատանք են կատարել` ի ցույց դնելով այս գործի քաղաքական մոտիվացվածությունը, մեղադրանքի անհիմն լինելը։
Ավետիք Չալաբյանը հայտարարեց նաև, որ եթե դատարանն արդարացնող որոշում չընդունի, ինքը գնալու է բոլոր իրավական ընթացակարգերով` ընդհուպ մինչև ՄԻԵԴ։ Իսկ իրեն կալանելով՝ իրեն չեն լռեցնելու. «Ինձ կալանքի կարող են տանել, բայց լռեցնել չեն կարող»։ Ավելին, իր կալանավորումը Ավետիք Չալաբյանի վստահությամբ, իր քաղաքական թիմի վրա էլ ճնշում չի կարող լինել, քանի որ իր թիմը կշարունակի այն քաղաքական պայքարը, որը վարում են։
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի Գրիգորյան
ուզում եմ հարցնել հայաքվեին ոգևորված ու քվեարկած մարդկանց, “քվեարկում եմ որ պաշտպանեմ” պաշտպանեցի՞ք։ Ինֆանտիլիզմի էլ ի՞նչ դրսևորումներ կարող են լինել։ Կրեատիվ ռուսական ագենտուրան մի բան էլ կմտածի մարդկանց ուշադրությունը իրական պայքարի գնալու փոխարեն իմիտացոին բնույթի պայքարներ հորինելու համար։ ստորագրությամբ պաշտպանվոող երկիր գնում ընկնում է էն օրը ոնց որ Արցախը