ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն այսօր ԱԺ նիստում «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագիծը մերժելու հարցի քննարկման ժամանակ խորհուրդ տվեց «Հայաստան» խմբակցության քարտուղարին հանրային քննարկում կազմակերպելիս հրավիրյալների ցուցակը թարմացնել. «Այդ հրավիրված մարդիկ ինձ, թիմակիցներիս խարույկների վրա վառում են, ինչ ասես անում են, բայց հետո, երբ որ փողոցում միամիտ հանդիպում ենք այդ մարդկանց հայացքներով, կա՛մ իրենց հայացքը փախցնում են, կա՛մ էլ մեծ հարգանքով-պատվով գալիս են մեզ բարեւում են: Դրանով մենք խփում ենք պառլամենտարիզմի մշակույթին, որովհետեւ գալիս են այստեղից սկզբունքային ելույթներ են ունենում, երբ կամերաները անջատում են, այդ սկզբունքայնությունը ոչնչանում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ