Դեկտեմբերի 1-ին ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է նոր ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ իր բարեգործական գործողությունների համար «LA LIGUE UNIVERSELLE DU BIEN PUBLIC» Ֆրանսիական հեղինակավոր հաստատության կողմից, որը հիմնադրվել է 1946 թվականին։ Այն պարգևատրում է համաշխարհային մասշտաբով հանրային եզակի մարդկանց և անհատականություններին: Նրանց թվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի Արմսթրոնգը, Աբե Պիեռը, պրոֆեսոր Քրիստիան Քաբրոլը և այլք…
Պարգևատրման արարողությունը եզրափակվել է Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԻ կատարած հաղթական ՄԱՐՍԵԼԵԶՈՎ։
Կարդացեք նաև
Սա Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆին շնորհված երկրորդ ոսկե մեդալն է իր բարեգործական մենահամերգների համար, առաջինը նրան շնորհվել է 2021 թվականին՝ Ֆրանսիայի Սենատում՝ «Grand Prix Humanitaire de France»-ի կողմից։
Նա նաև 2011 թվականին Մոնակոյում Նապոլեոնի համաշխարհային համայնքի կողմից նապոլեոնյան հիշողության զինվորական շքանշանի ասպետ է ճանաչվել և հեղինակավոր Journal LUXURY ամսագրի կողմից դասվել աշխարհի 57 հայտնի հայերի շարքին՝ Շառլ ԱԶՆԱՎՈՒՐԻ, Անրի Վեռնոյի, Միշել ԼԵԳՐԱՆԻ կողքին:
Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԸ, որին միջազգային մամուլը մկրտել է որպես «ոսկե ձայն», «օրհնյալ ձայն» հայտնի է նաև իր բազմաթիվ բարեգործական համերգներով, որոնցից ամենաուշագրավներն են Հայաստանի ազգային օպերայում «Վլադիմիր ՍՊԻՎԱԿՈՎ» հիմնադրամի օգտին տրված մենահամերգը, Փարիզի ԼԱ ՏՐԻՆԻՏԵ եկեղեցում՝ ի շահ Աբբե Պիեռ հիմնադրամի, «AVE MARIA» մենահամերգը ԼԱ ՄԱԴԵԼԵՆ հայտնի եկեղեցում Ֆրանսիայի ամենամեծ «Secours Catholique» հիմնադրամի օգտին։
Իր շնորհակալական խոսքում այս նոր պատվավոր պարգևի համար Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԸ անվանակոչվածների և հյուրերի ուշադրությունը հրավիրել է հայրենիքի՝ Հայաստանի ներկա իրականության վրա և ցանկություն հայտնելով բարեգործական համերգով ելույթ ունենալ Երևանում և շրջաններում Արցախի տեղահանված բնակչության օգտին: Այս նույն ցանկությունը Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԸ հայտնել է հայկական բոլոր հեռուստատեսային եթերներում՝ 2023-ի հուլիսին հայրենիքում գտնվելու ժամանակ։
Ռուբէն ԷԼԲԱԿՅԱՆԸ բազմիցս հրաւիրւել է ՄԱՐՍԵԼԵԶԻ եւ Հայաստանի օրհներգը կատարելու Փարիզի Հաղթական կամարի ներքո. Նրա «ԿՈՄԻՏԱՍ» ալբոմը 3 ամիս անընդմեջ արժանացել է հանրահայտ LA FNAC-ի «Coup de Cœur» մրցանակին։ Նրա «ՆԵԱՊՈԼԻՏԱՆԱԿԱՆ ԵՐԳԵՐ»-ի ձայնասկավառակը շնորհավորել են Ֆրանսիայի 2 մշակույթի նախարարների կողմից:
«Ի՜նչ ձայն և ինչպիսի բարձր տեմբր՝ լի արևով. այս նեապոլիտանական երգերը Ռուբեն Էլբակյանի հետ ձեռք են բերում բացառիկ հմայք: Երջանկության մաքուր պահ»,- նշել է Ռոզելին ԲԱՇԵԼՈՆ, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար (2022թ.):
«Մեծագույն ձայն։ Հիացմունքով և խրախուսանքներով»,- նշել է Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Ջեք Լանգը (1993թ.):
Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԸ 20 տարի շարունակ իր սաներին է փոխանցում իր երգարվեստը հայտնի Neuilly-sur-Seine փարիզյան արվարձանի կոնսերվատորիայում՝ հետեւյալ կարգախոսով «Նոտաները արտաբերելը մեկ բան է, երգելը մեկ այլ բան»։
Հուսով ենք, որ շուտով մեր հայրենակցին կտեսնենք հայրենիքում՝ բարեգործական համերգով:
Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ