Ալավերդի խոշորացված համայնքում առավոտը բացվել է լարված։ Ավագանու ՔՊ-ական խմբակցությունը անցած տարի ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունից հետո մեթոդաբար քայլեր է ձեռնարկել «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ ընտրված Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու ուղղությամբ։ Դրա համար պակասել է մեկ ձայն, որն ապահովել է «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Սիմոն Զախարովը, որը լքել է կուսակցությունը՝ մնալով ավագանու անդամ, եւ միացել է ՔՊ նախաձեռնությանը։
Ալավերդի քաղաքի բնակիչները հավաքվել են համայնքապետարանի շենքի առջեւ՝ սատարելու իրենց ընտրած համայնքապետին, սակայն բերված ոստիկանական մեծ ուժերը շրջափակել են համայնքապետարանի շենքը եւ ոչ ոքի, այդ թվում՝ ավագանիներին եւ աշխատակազմի անդամներին, թույլ չեն տալիս մուտք գործել շենք։ Անգամ համայնքապետի հորդորը՝ թույլ տալ աշխատակիցներին իրականացնել համայնքապետարանի բնականոն աշխատանքը, ոստիկանների վրա չի ազդում։
Արկադի Թամազյանի խոսքով, այս պահին համայնքապետարանում ՔՊ-ի հետ է նաեւ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որի՝ այնտեղ գտնվելու համար ինքը որեւէ հիմք չի տեսնում։ «Նույնիսկ մեր ավագանիներին թույլ չեն տալիս շենք մտնել, բայց ժամը 06։30-ից ոստիկանության միջնորդությամբ ամբողջ իրենց խմբակցությունը պատգամավորի հետ միասին ու մի քանի այլ անձի հետ ներս են մտել առանց որեւէ հիմնավորման։ Իսկ հիմա ոչ ժողովրդին են թույլ տալիս ներս գնալ, ոչ աշխատակիցներին եւ ավագանիներին»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ