Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն ուղերձ փոխանցեց, թե մոռացե՛ք ինչ ենք խոստացել, մենք անում ենք այն, ինչ այս պահին պետք է՝ սեփական աթոռները պահպանելու համար». Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 05,2023 11:20

«Երբ ընդդիմությանը սովորեցնում են ինչպիսի ընդդիմություն լինել, ես ակամա հիշում եմ այսօրվա իշխանությանը, երբ ընդդիմություն էր, իրոք, շատ «օրինավոր» էր: Երբ մարդը ընդդիմություն է եղել ու այսօր ընդդիմությանն է դասեր տալիս, դա ընդունելի է, բայց երբ այն մարդիկ, որոնք այսօր իշխանություն են եւ միշտ տարբեր կուսակցությունների եւ բլոկերի կազմով եղել են իշխանություն ու այսօր խոսում են ընդդիմության մասին, դա, կներեք, էլի»,- այսօր ԱԺ նիստում «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագիծը քվեարկությամբ մերժելու հարցի շուրջ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Մինչ այդ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր ասել, որ ընդդիմադիրները լավը չեն, չեն գալիս նիստերին, հանձնաժողովի նիստում քննարկումներին, իսկ այ իրենց ընտրողները իրենցից գոհ են:

Ուստի Արթուր Խաչատրյանի ելույթից հետո Ալեն Սիմոնյանը ճշտեց՝ ո՞ւմ նկատի ունեիք, որ ասում էիք՝ իշխանության մաս է եղել, «ես էի բանախոսը, ինձ թվաց իշխանություն եմ եղել, տեղյակ չեմ այդ մասին»: Արթուր Խաչատրյանը հերքեց. «Չէ, չէ, ասում եմ՝ դեռ ոչինչ, երբ ընդդիմությունն է ասում, բայց կան ուրիշ մարդիկ»:

Արթուր Խաչատրյանն ասաց, որ ՔՊ-ն, «Հայաքվեի» նախագիծը մերժելու իրական պատճառը չի ասում, եթե իրոք ուզենային, կարող էին առաջին ընթերցմամբ ընդունել, հետո լավարկել նախագիծը. «Հստակ ասեք չէ, մեր քաղաքական ուժի մոտեցումն է «Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ» ու հանկարծ Արցախ բառը չասեք, որովհետեւ սահմանից անդին՝ Արեւելք եւ Արեւմուտք կարող է ջղայնանան դրա համար»:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ «Հայաքվեի» նախագիծը մերժելով՝ ՔՊ-ն ցույց տվեց, որ լեգիտիմ չէ. «Դրանով հաստատեց եւս մեկ անգամ, որ տեր չէ նախընտրական խոստումներին, ամպագոռգոռ հայտարարություններ էր իրականացնում: Արհամարհելով 58 հազար քաղաքացիների կողմից նախաձեռնված այս օրինագիծը՝ ՔՊ-ն ուղերձ փոխանցեց, թե մոռացե՛ք, թե ինչ ենք խոստացել, մոռացե՛ք, թե ինչ ենք ասել, մենք անում ենք այն, ինչ այս պահին պետք է մեզ, այսինքն, իշխանությանը՝ սեփական աթոռները պահպանելու նպատակով, ուրիշ որեւէ բացատրություն ես չեմ կարող գտնել: Տեւական ժամանակ է, ուղղակի բռնաբարվում է «Կանոնակարգ» օրենքը՝ քննիչ հանձնաժողովից սկսած՝ ավարտված երեկ տեղի ունեցածով: Գալու է նաեւ օրենքով սահմանված կարգով պատասխան տալու ժամանակը»:

Հիշեցնենք, որ «Հայաքվեի» նախագիծը ընդունվելու համար անհրաժեշտ էր 41 «կողմ», բայց եղավ 26:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031