«Ազատություն». ԱՄՆ 60 սենատորներ և ներկայացուցիչներ, միանալով դեմոկրատ սենատորներ Ալեքս Պադիլլայի և Աննա Էշուի նամակին, կոչ են արել Կոնգրեսի առաջնորդներին մեծացնել անվտանգության օգնությունը Հայաստանին և մարդասիրական օգնությունը Արցախի փախստականներին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Մասնավորապես, Պադիլա- Էշու նամակում կոչ է արվում, որպես ԱՄՆ արտաքին ռազմական ֆինանսավորում,10 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին, և հավելյալ օգնության օրինագծով մարդասիրական օգնություն՝ էթնիկ զտումների հետևանքով Արցախից տեղահանված 120 հազար հայերի կարիքները բավարարելու համար, փոխանցում է ANCA-ն։
«Լաչինի միջանցքի ամիսներ տևած շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի դաժան, անհիմն ռազմական հարձակումը սարսափելի մարդասիրական ճգնաժամ է ստեղծել՝ ստիպելով ավելի քան 100 հազար էթնիկ հայեր լքեն իրենց տները», – ասել է սենատոր Պադիլլան՝ շարունակելով․ – «ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի այս արտակարգ դրությունը լուծելու համար։ Ես վճռականորեն կոչ եմ անում Կոնգրեսի ղեկավարությանը արտաքին օգնության փաթեթում ներառել Հայաստանին անվտանգության և հումանիտար աջակցությունը»:
Ազգային անվտանգության լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը կվերանայվի հաջորդ շաբաթ, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: