Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարբերակը չի կարելի անվանել հարցի լուծում: Քաղաքը բեռնաթափելու ծրագիրը պետք է լինի Հայաստանին համաչափ. Նարե Արամյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 05,2023 11:08

Մի քանի օր է՝ հանրության քննարկման առանցքում Երեւանի ավտոկայանատեղիների վճարների նոր դրույքաչափերի թեման է:

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, իրավապաշտպան Նարե Արամյանը մեզ հետ զրույցում նշում է, որ կայանատեղերի նոր գներ սահմանելն ուղղակի անընդունելի է եւ անթույլատրելի:

Փաստորեն, իշխանությունը որոշել է կեղեքել «հպարտ երեւանցիներին»: Ասում են՝ այս ձեւով փորձում են կենտրոնը բեռնաթափել: Արդյունավե՞տ տարբերակ է սա:

– Անգամ այն քաղաքացիները, որոնք իրենց համարում են արժանապատվությունից զուրկ, չի կարելի նրանց հետ այսպես վարվել: Նախ եկեք անդրադառնանք իրավական ոլորտին եւ հասկանանք, թե որքանով է այս քայլն իրավաչափ: Եթե մենք ենթակառուցվածքային համապատասխան զարգացում չունենք` հանրային տրանսպորտի ենթակառուցվածքից սկսած, վերջացրած հարակից ենթակառուցվածքներով, չենք կարող գործը սկսել վերջից: Ի՞նչ է սա նշանակում: Նման գումարներ սահմանել եւ ասել, թե սա է խնդրի լուծումը, նշանակում է խնդիրներին լուծում տալ ամենավերջին փուլից: Եթե մենք չենք հիմնավորում, թե ինչպես պետք է լուծվեն մնացյալ կարեւոր խնդիրները, այս տարբերակով պարզապես անհնար է հարցեր լուծել: Սա անընդունելի է: Ո՞վ է դեմ, որ քաղաքում երթեւեկությունը ծանրաբեռնված չլինի, փողոցներն ազատ լինեն, կարծում եմ` ոչ ոք, մենք՝ բոլորս էլ կողմ ենք, որ քաղաքում խցանումներ չլինեն, սակայն հարցն այն է` ինչպե՞ս: Այս տարբերակը չի կարելի անվանել հարցի լուծում: Մենք թե՛ 2011 թվականին եւ թե՛ արդեն 2018-ին տարբերակներ առաջարկել ենք, թե ինչպես պետք է լուծվեն այս հարցերը: Այսօր էլ բազմակողմանի քննարկումներ են հարկավոր, ոչ թե ուղղակի մեկ հանրային լսում, իբրեւ ձեւ են տալիս, թե փորձում են մարդկանց լսել…. քաղաքը բեռնաթափելու ծրագիրը պետք է լինի Հայաստանին համաչափ` բոլոր առումներով. բնակչության խտության, երկրի զարգացածության, տնտեսական, միջավայրի եւ այլ առումներով:

Ի դեպ, վերջերս երթուղային տրանսպորտի համար նախատեսված առանձին գծերը զգալի մեծացրել են Երեւանում խցանումները: Եթե քաղաքապետարանն այդքան մտահոգ է խցանումների հարցով, ինչո՞ւ են խցանումներն ավելացնող գործողություններ արվում: Նոր ավտոբուսները, որոնք չափերով շատ մեծ են, եւս ավելացրել են խցանումները:

– Մենք՝ բոլորս էլ հասկանում ենք, որ երթուղայինների համար անհրաժեշտ են անխոչընդոտ, առանձին գոտիներ, բայց ինչո՞ւ ենք դա անում գիծ գծելով, խցանումներ ավելացնելով: Չէ՞ որ գիծը խնդիր չի լուծում, հակառակը: Պետք է այլ ձեւով աշխատել: Նախ պետք է տրանսպորտի համար նախատեսված սխեմա ունենալ, հետո նոր տարբերակներ առաջարկել, ոչինչ, փաստորեն, այդ մասով չեն անում եւ միայն գծում են, քաղաքն ավելի ծանրաբեռնում: Ե՞րբ է չարաբաստիկ գլխավոր հատակագիծ կոչվածը սկսելու կյանքի կոչվել: Սպասվո՞ւմ է առաջիկայում ինչ-որ տեսանելի գործողություն, թե՞ կտոր-կտոր լուծումներ ենք տալու` խորացնելով խնդիրները:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031