Աղիների «լվացումը» կամ հիդրոկոլոնոթերապիան հեղուկով հաստ աղիքի ցիկլային լցումն ու դատարկումն է: Սովորաբար հաստ աղու լվացման համար օգտագործվում է մինչև 60 լիտր ջուր:
Այս միջամտությունը երբեմն խորհուրդ է տրվում մարսողության բարելավման ու քաշի կարգավորման համար։ Մի փոքրիկ հետազոտությամբ գրգռված աղու համախտանիշ ունեցող պացիենտների շրջանում աղիների լվացումից հետո նկատվել է աղեստամոքսային խնդիրների բարելավում։ Աղիների լվացման այլ առավելություններից է համարվում մարսողական համակարգից տոքսինների հեռացումը, մարսողության լավացումը, քաշի նվազեցումը, էներգիայի ավելացումը, մտքի պայծառացումը։
Սակայն աղիների՝ այդ եղանակով մաքրումը ռիսկերի հետ է կապված և այդ միջոցառմանը պետք է մոտենալ զգուշությամբ՝ հաշվի առնելով հնարավոր վտանգները, որոնք են՝
Ջրազրկում
Կարդացեք նաև
Աղիների լվացման արդյունքում քաշի կորուստը թեև կապվում է թափոնների՝ օրգանիզմից դուրս բերման հետ, բայց և կարող է բերել նաև հեղուկի դուրս բերման։
Էլեկտրոլիտների անհավասարակշռություն
Հաստ աղիքի մաքրումը կարող է խաթարել օրգանիզմում այնպիսի էլեկտրոլիտների հավասարակշռությունը, ինչպիսիք են կալիումն ու նատրիումը։ Քիմիական այդ նյութերը էլեկտրական ազդակներ են փոխանցում բջիջներին, իսկ դրանց անհավասարակշռությունը կարող է հանգեցնել երիկամների վնասվածքների, գիտակցության կորստի։
Միկրոբիոմի խաթարում
Աղիների լվացումը կարող է հեռացնել ոչ միայն վնասակար նյութերը, այլև օգտակար մանրէները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության, վարակների դեմ պայքար համար։
Աղիների պերֆորացիա
Աղիների պերֆորացիան առաջանում է աղիների ստորին հատվածի պատի պատռվածքի հետևանքով։ Դա անհապաղ բժշկական օգնության դիմելու ցուցում է, ախտանշանները սկսվում են ջերմության բարձրացումից, ցավից, դողից, սրտխառնոցից, որոնք գնալով վատթարանում են և կարող են հանգեցնել վատագույն ելքի։
Հաշվի առնելով այս վտանգները՝ խորհուրդ է տրվում հիդրոկոլոնոթերապիան իրականացնել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո՝ դիմելով այնպիսի մասնագետների, որոնք օգտագործում են ժամանակակից սարքավորումներ, գերազանց պահպանում են հիգիենայի կանոններն ու ունեն անհրաժեշտ հմտությունները բժշկական առաջին օգնություն ցուցաբերելու համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ