Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցից հայ զինծառայողի մահվան դեպքին։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է։ ԵՄ-ն մշտապես կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ երկու երկրներում հանգստություն տիրի և բանակցային սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի», – գրել է նա։
Worrying report of shootings and death on 🇦🇲-🇦🇿border. 🇪🇺 is constantly engaged with Baku and Yerevan. It is essential that calm prevails on the ground and decisive progress is achieved at the negotiating table.
— Toivo Klaar (@ToivoKlaar) December 4, 2023