Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բուժումը՝ վերադարձ մեր ինքնությանը և մեր Տեր Աստծուն. Բագրատ Սրբազան

Դեկտեմբեր 04,2023 23:20

«Այո, պետք է ընդունել մեր պարտությունը։ Մեր խնդիրներից մեկն էլ հենց դա է, որ մենք չենք ուզում ընդունել։

Մենք պետք է խորությամբ ընդունենք այն, որպեսզի կարողանանք նաև բուժվել։ Եթե հիվանդն իր հիվանդությունը չընդունեց, բուժման եղանակն էլ չի կարող գտնել։ Իսկ մենք համատարած ախտահարված վիճակում ենք։

Բայց մենք ունենք բուժումը։ Այդ բուժումը ՎԵՐԱԴԱՐՁՆ է դեպի մեր ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ, զուտ ինքնությունը, մաքուր, զուլալ աղբյուրը, որը չգնահատված է մնացել մինչև հիմա, և մեր ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ, ով կոչում է մեզ ՉՎԱԽԵՆԱԼ, ով կոչում է մեզ չսարսափել, ով կոչում է մեզ հայրենավաճառ և արյունավաճառ չլինել, ով կոչում է մեզ տեր կանգնել՝ անկախ, թե ինչ թվաքանակ դու ունես, անկախ, թե ինչ միջոցներ դու ունես՝ տեր կանգնել ուղղակիորեն այն ՊԱՏՎԻՆ և ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ, որ քեզ տրվել է քո երկրի, քո հավաքական նկարագրի, քո հոգևոր կյանքի և Հայրենիքի միջոցով։

Սա ընտրություն է մեզ համար, դաժան և դժվար ընտրություն։ Եվ այդ ընտրության վերջնահանգրվանը լինում է կա՛մ կործանումը, ոչնչացումը, և կամ վերելքը և հաղթանակը»։

 

Բագրատ Սրբազան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031