Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը՝ «Հայաքվեի» մասին․ «Մեր ուզածը բխում է Հայաստանի Անկախության Հռչակագրից, մեր պետության օրենքներից եւ շահերից»

Դեկտեմբեր 04,2023 22:30

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քվեարկության 3 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ բացասական եզրակացություն է տվել «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագծին։

Կմտնի՞ արդյոք օրենքի նախագիծը լիագումար նիստ, Aravot.am-ը փորձեց ճշտել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից։ «Ինքն ընդգրկվել է, օրակարգի երրորդ մասում է ընդգրկված եւ օրակարգի հաստատումից է կախված»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։

«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում, երբ դեռ հանձնաժողովում  քննարկումը չէր ավարտվել, դիմելով հանրությանը ասաց․ «Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, որ  քաղաքացիները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ:  Այս իշխանությունը անդադար ասում է՝ քաղաքացի-քաղաքացի, Հայաստանի քաղաքացի, բայց քննարկումների ընթացքը ցույց է տալիս, որ իշխող խմբակցության պատգամավորները դեմ են արտահայտվելու, բացասական եզրակացություն են տալու։։ Բայց ես ինչ եմ ուզում ասել։ Ինչ եզրակացություն էլ լինի, նախագիծը լիագումար նիստերի օրակարգում պետք է ընդգրկվի։ ԱԺ քառօրյա նիստերն սկսվելու են վաղվանից։ Հիմա պետք է իմանալ, թե հարցը որ օրն է քննարկվելու։

Սիրելի հայրենակիցներ, 58 հազար քաղաքացիներ, որոնք ստորագրել են այս նախաձեռնությունը, մնացած 50 հազարը, որ ստորագրահավաքն արդեն փակվել էր եւ չեն կարողացել միանալ, 100 հազար այն քաղաքացիները, որ կողմ եք եղել, բայց չեք միացել՝ վախեցել եք։ Մի անգամ մենք էս զուլումից պիտի ազատվե՞նք, թե՞ չէ։ Բա էլ ո՞րն է այդ առիթը, եթե ոչ մեր այս քաղաքացիական նախաձեռնությունը։ Քաղաքացին մենք ենք, ստորագրությունը դրել ենք, օրենքի նախագծի հեղինակն ենք։ Պիտի գնանք, ստիպենք, որ սրանք մեր ուզածը անեն։ Մեր ուզածն էլ ոչ թե ամբիցիաներ է կամ մի ուրիշ բան, այլ բխում է Հայաստանի Անկախության Հռչակագրից, մեր պետության օրենքներից եւ շահերից»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031