Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար՝ Հովհաննես Շահինյանի կողմից «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ տնօրեն՝ Արմեն Ե․-ի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ, Շահինյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Հովհաննես Շահինյանը Aravot.am-ին ասաց, որ երկրից բացակայության ժամանակ մշտապես կապի մեջ է եղել ու կարծում է, որ նախաքննական մարմինը կարող էր թեկուզ հեռավար էլ լսել իր դիրքորոշումը: Շահինյանն ասաց, որ առաջիկա օրերին վերադառնում է ՀՀ՝ նախաքննական մարմին ներկայանալու համար: Նրա խոսքով, մինչեւ դեկտեմբերի 15-ը Հայաստանում կլինի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ