«Եթե Ադրբեջանի հետ նման կապերի մեջ էիք, գնայիք ու բաց խոսեիք։ Ինչո՞ւ սպանեցինք այդ երեխաներին, ինչո՞ւ դրեցինք Ադրբեջանի դիմաց։ Որ մեկ-երկու օրում 250-300 կյա՞նք խլեն, որից հետո գնացին Եվլախ։ Եթե Եվլախի ճանապարհը գիտեին, ինչո՞ւ չգնացին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Պատգամավորը նկատի ուներ Լեռնային Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին և վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին։
Ս․Բաբայանը հայտարարել էր, թե Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ կապ է ունեցել, նրանց առաջարկություններ փոխանցել։ Իսկ Ս․Շահրամանյանը կապի մեջ է եղել Ադրբեջանի անվտանգության ծառայության հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։