Ադրբեջանը և Եվրոպական միությունը պայմանավորվել են թարմացնել ռազմավարական էներգետիկ համագործակցության ճանապարհային քարտեզը, X-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
«Արաբական Միացյալ Էմիրություններում արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել Եվրոպական միության էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի հետ: Անդրադարձել ենք Հարավային գազային միջանցքին, Կանաչ էներգետիկ միջանցքին և մեր էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթություններին»,- հայտնել է Շահբազովը:
Կողմերը պայմանավորվել են թարմացնել Ադրբեջան-ԵՄ ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փաստաթղթի իրականացման ճանապարհային քարտեզը՝ նշել է Շահբազովը։
Կարդացեք նաև
In the meeting with EU Energy Commissioner @KadriSimson in the #UAE, we held fruitful discussions on the #SouthernGasCorridor and #GreenEnergyCorridor, other priorities of our energy dialogue... pic.twitter.com/pCEKzlJpRh
— Parviz Shahbazov (@ParvizShahbazov) December 4, 2023